Secret Santa Campaign

Դարձի'ր #ԳաղտնիՁմեռպապ կարիքի մեջ ապրող երեխայի համար 

Ամանորը բոլորիս կողմից սիրված ամենապայծառ, գունեղ ու լուսավոր տոնն է, հատկապես  բոլոր երեխաների համար, ովքեր անհամբեր սպասում են իրենց ամանորյա նվերին:

Հինգ տարի շարունակ Վորլդ Վիժն Հայաստանն իրականացնում է Գաղտնի Ձմեռ Պապ (#Secret Santa) նվիրատվական արշավը՝ նպատակ ունենալով կարիքի մեջ ապրող երեխաների համար ամանորյա նվերների գումար հայթայթել անհատներից և ընկերություններից։

Միանալով մեր արշավին՝ ձեզանից յուրաքանչյուրը կարող է դառնալ գաղտնի Ձմեռ պապ Հայաստանի հեռավոր համայնքներում կարիքի մեջ ապրող երեխաների համար, ովքեր անհամբեր սպասում են իրենց ամանորյա հրաշքին։

Նախաձեռնությանը միանալու համար կարող եք

այցելելdonate.am կայքը

կամ

կատարել նվիրատվություն  220413350228000  հաշվեհամարին։

1 երեխայի համար 1 նվերի արժեքը 5000 դրամ է։

Կայքում տվյալները լրացնելիս խնդրում ենք անպայման նշել Ձեր էլ հասցեն, որին Վորլդ Վիժն Հայաստանը կուղարկի անհատական հաշվետվություն։